Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Այս անգամ չի գործի ժամանակավոր աշխատանքային խումբը

Այս անգամ չի գործի ժամանակավոր աշխատանքային խումբը
07.05.2019 | 13:03

«Հրապարակը» թգրում է. «ՀՀ նախագահին դիմելու՝ ՍԴ դատավորի թեկնածուների համար նախանշված ժամկետը մայիսի 3-ին լրացել է: Առաջադրվել է 9 թեկնածու, երկուսը չեն ցանկանում իրենց անունները հրապարակել։ Թեկնածուների թվում են Հովհաննես Հովհաննիսյանը, Մարտին Մանուկյանը, Արմեն Ներսիսյանը, Կարեն Կարապետյանը, իշխանության ֆավորիտ Վահե Գրիգորյանը։ Ի տարբերություն նախորդ թեկնածուների ընտրության, այս անգամ չի գործի ժամանակավոր աշխատանքային խումբը, որը թեկնածուների հետ հարցազրույցներից հետո փակ ծրարով ներկայացնում էր իր հավակնորդին և նախագահին առաջարկում ներկայացնել այդ թեկնածուին։ Չնայած այդ առաջարկն էլ իմպերատիվ չէր՝ ընդամենը խորհրդատվական բնույթ էր կրում, սակայն այս անգամ Արմեն Սարգսյանը ձեռնպահ է մնացել նման հանձնաժողով ներկայացնելուց։ Ինչը նշանակում է, որ նախագահն ինքը կորոշի՝ թեկնածու իրավաբան-գիտնականների հետ հանդիպումների արդյունքում:

Դիտվել է՝ 389

Մեկնաբանություններ